News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում պատմել է, թե որ խաղը ավելի շատ տպավորեց իրեն Կոնֆեդերացիաների գավաթի ժամանակ եւ արդյոք Ռուսաստանին հաջողվեց շատ լավ անցկացնել մրցաշարը:

Նոբել, աշխատել ես Կոնֆեդերացիաների գավաթի շատ հանդիպումների ժամանակ: Ի՞նչ տպավորություն թողեց մրցաշարը:

Կոնֆեդերացիաների գավաթը շատ լավ անցավ: Կարծում եմ՝ բոլորը տեսան դա, թե՛ երկրպագուները, թե՛ լրագրողները եւ այն քաղաքների բնակիչները, որտեղ անցկացվում էին խաղերը: Այնտեղ իսկական տոն էր լինում: Հիմա Ռոսւաստանում բոլորը սպասելու են Աշխարհի առաջնության խաղերին, որոնք անցկացվելու են մեկ տարի անց:

Կոնֆեդերացիաների գավաթին ո՞ր քաղաքն էր ամենից լավ պատրաստվել:

Ես եղել եմ երեք մարզադաշտերում՝ «Սպարտակի», Կազանի ու Սոչիի մարզադաշտերում: Իհարկե, ամեն տեղ կան լավ կողմեր ու բացթողումներ: Բայց մթնոլորտի առումով ինձ ամենից շատ դուր եկավ Կազանը: Ես այնտեղ երեք խաղերի եմ եղել ու կարող եմ ասել, որ Կազանն ինձ շատ դուր եկավ:

Ո՞ր խաղն ամենից շատ դուր եկավ:

Իմ մեկնաբանած ամենահետաքրքիր խաղը Պորտուգալիա-Մեքսիկան էր: Դա շատ վառ հանդիպում էր: Բացի այդ, շատ տպավորված էի Պորտուգալիա – Չիլի կիսաեզրափակչով:

Ռուսաստանում անցկացված մրցաշարը տարբերվո՞ւմ էր նախորդներից:

Այս Կոնֆեդերացիաների գավաթը գլոբալ առումով մեծ բանով չտարբերվեց: Այն տոն էր երկրպագուների համար: Հուսամ՝ եկող տարի Աշխարհի առաջնության խաղերին շատ հայեր կգան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ