News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանցի երկու ատոմագետների դեմ ահաբեկչությունների կազմակերպման մեջ կա բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6 (British Secret Intelligence Service) հետքը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

«Այդ ահաբեկչական ակտի գլխավոր մեղադրյալները Արեւմուտքի երկրներն են, որոնք համառությամբ փորձում են մարդու իրավունքների պաշտպան ներկայանալ»,- ասել է Մեհմանփարասթը:

MEHR գործակալության փոխանցմամբ, Մեհմանփարասթն ասել է, թե խաղաղ ատոմային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող գիտնականներին բազմիցս են սպառնացել ահաբեկչություններում:

Ըստ արեւմտյան լրատվամիջոցների, բրիտանական MI6-ի ղեկավար Ջոն Սոուերսը հայտարարել էր, թե Իրանի ատոմային ծրագիրն անհրաժեշտ է վնասազերծել եւ կանգնեցնել ոչ միայն քննարկումներով, այլեւ հետախուզական գործողություններով:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Թեհրանում նոյեմբերի 29-ին երկու պայթյուն էր որոտացել, որի արդյունքում տուժել էին երկու գիտնականներ: Նրանցից մեկը մահացել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ