News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շփման գծում լարվածության միակ պատասխանատուն Ադրբեջանն է։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 6-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա շփման գծում վերջին իրադարձությունները բացատրում է այն հանգամանքով, որ բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի, չի կարողանում քաղաքական կամք գտնել իրականացնելու պարտավորվածությունները, եւ առիթներ է փնտրում լարումներ մտցնելու։ «Երկու կողմերի բոլոր զոհերի պատասխանատուն եւ մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է։ Երեկվա դեպքի հետ կապված էլ նույնը կասեմ, որ միակ մեղավորը դա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է․ Անթույլատրելի է սեփական քաղաքացիներին դարձնել վահան, ապա թաքնվել նրանց թիկունքում՝ փորձելով քո սեփական ահաբեկչական էությունը քողարկել»,- նշել է Շարմազանովը։

Նրա կարծիքով, միջազգային հանրության հայտարարությունները բավական հավասարակշռված են, եւ այդ առումով Ադրբեջանի ցանկությունները ձախողվել են։ «Կան տեսանյութեր, մեր զինուժը հրապարակել է դրանք, եւ մենք ունենք հստակ ապացույցներ։ Ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում»,- ասել է նա։

ՀՀԿ խոսնակը չի բացառում, որ Ադրբեջանի վերջին օրերի վարքը կապված է նաեւ բուլղարական մամուլում հայտնված սենսացիոն տվյալների հետ, որ Ադրբեջանը զենք է առաքել ահաբեկիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ