Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում է հայկական հեռուստաընկերություններին ճաշակով ֆիլմեր եւ սերիալներ նկարահանել:
«Ասում են՝ սերիալներն իրականության մասին են, բայց մեր իրականությունն այդքան տխուր չէ, կներեք: Մենք ունենք լուսավոր անհատներ, գործիչներ, անկախության սերունդ, որն ավելի ազատ է, քեֆդ բերում են էդ երեխեքը, սկսած իմ աղջկանից: Ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, հարց է տալիս թարս ու շիտակ, որ շշկռվում ես»,- այսօր՝ հուլիսի 7-ին, խորհրդարանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016թ. գործունեության քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Շարմազանովը հորդորեց հերոսներ չստեղծել, քանի որ հասարակության մեջ հերոսներ կան, պետք է միայն նրանց նկատել եւ նրանց մասին ֆիլմեր եւ հաղորդումներ նկարահանել:
«Սերիալները, կլիպները, հաղորդումները հնարավոր է ճաշակով անել»,- հավելեց նա:











