News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում գույքագրված 2029 աղբանոցից փակվել են 1480-ը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ տարածքային զարգացման եւ կառավարման նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:

Նիստը վարել է  տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նա իր խոսքում նշել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի  արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները էապես թարմացել են, բարեհաճ են դարձել, կարծես թե վիզուալ առումով այդ արդյունքները երեւում են: Բայց դրա հետ միասին տարբեր ուղղություններով պարբերաբար աշխատանքներ իրականացնում ենք: Մեր հիմնական մայրուղիների վրա, իհարկե, ոչ բավարար քանակությամբ, բայց  արդեն իսկ որոշակի քանակությամբ աղբամաններ տեղադրվում են, բայց միայն աղբամանները տեղադրելով խնդիրը չի լուծվում:  Մենք նյութեր ենք նախապատրաստել, որպեսզի հանրության հետ աշխատանքը՝ ուսումնական հաստատություններ, ԲՈՒՀ-եր, բոլոր ուղղություններով կատարվի: Մաքուր Հայաստանն իրենից ենթադրում է վարչական ռեսուրսներ, բայց նաեւ ենթադրում է  ընդհանուր մտածելակերպի, ընդհանուր վերաբերմունքի փոփոխություն բոլորիս կողմից: Այսօր նախապատրաստվում ենք   հուլիսի 29-ին կայանալիք  2-րդ համապետական շաբաթօրյակին եւ մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք  այդ ուղղությամբ»,-ասել է Վ. Տերտերյանը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հատուկ ստեղծված կայք-էջը ներկայացրել է ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության եւ գործառնական ծրագրերի վարչություն պետ Արտաշես Բախշյանը: Նա առաջարկել է բոլոր մարզերի ներկայացուցիչներին ուշադրությամբ հետեւել  կայքին եւ տեղերից պարբերաբար տեղեկություններ տրամադրել՝ կայքի տեղեկատվությունը թարմացնելու համար: Կայքում տարբեր  երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս  ս.թ. ապրիլին  ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա եւ սպասարկման ենթակա դառնալու:

Նիստի ընթացքում զեկուցվել  է ընթացիկ վիճակի, կատարված աշխատանքների մասին:   Ըստ այդմ՝  գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը, փակման ենթակա են եւս 272 աղբանոց:   Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր եւ մինչեւ 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Աղբահանության ծառայությունների համար իրավաբանական անձանց եւ կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների իրավապայմանագրային հարաբերությունների հետ կապված տեղեկացվել է, որ ՀՀ մարզերի եւ համայնքների աղբահանության եւ սանիտարական մաքրման շրջանակներում 126 համայնք 39 մասնավոր ընկերության է պատվիրակել աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97 համայնքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր: «Քանի դեռ չկա ինստիտուցիոնալացված դաշտ, դժվար է հասնել մեր առջեւ դրված  խնդիրների իրականացմանը»,-ասել է Վաչե Տերտերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ