G20-ի գագաթնաժողովը լուրջ միջազգային իրադարձություն է՝ առաջին հերթին այն պատճառով, որ այնտեղ առաջին անգամ կհանդիպեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ Այս մասին հուլիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա կարծիքով՝ այդ հանդիպումը կարող է կոնկրետ արդյունքների հանգեցնել։ «Հետաքրքիր է նշել ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ կոնկրետ պայմաններ է »,-նշեց փորձագետը։
Նավասարդյանի խոսքով՝ Ռուսաստանը եւս ցանկանում է հարաբերությունները բարելավել ԱՄՆ-ի հետ՝ նպատակ ունենալով քննարկել պատժամիջոցների վերաբերյալ հարցեր։ Սակայն G20-ում քննարկվելիք գլխավոր թեման կլինի Սիրիայի խնդիրը։
«Ամերիկացիներն ու ռուսները հակված են սպառնալիքներից ազատ յուրօրինակ գոտի ստեղծելու, որը բավական հեռանկարային է։ Եվ այս պարագայում Սիրիայի հարցում կարող է առաջընթաց գրանցվել։ Այսինքն՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցություն է ենթադրվում»,-եզրափակեց Արման Նավասարդյանը։





























