News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 7-ին ընդունեց Արաբական Միացյալ  էմիրությունների մի խումբ գործարարների՝  Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերիի գլխավորությամբ։

Գործարարները նշեցին, որ նպատակ ունեն Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ նաև տրանսպորտի ոլորտում:

«Հայաստանում մենք տեսնում ենք դրական միջավայր ներդրումներ կատարելու համար։ Այստեղ աշխատելով՝ նպատակ ունենք նաև աշխատատեղեր ստեղծել Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց Աթեք Մոհամեդ Մեսֆեր Ալդահերին ։

Գործունեության շրջանակների առնչությամբ նշվեց, որ հարուստ փորձ ունեն ճանապարհաշինության, մասնավորապես՝ մայրուղիներ և երկաթուղիներ կառուցելու, կամրջաշինության ոլորտներում։ Խոշոր ծավալի ծրագրեր են իրականացվել Չինաստանում, Ռուսաստանում, Իրաքում և այլ պետություններում:

Նախարար Վահան Մարտիրոսյանը գործարարներին առաջարկեց համագործակցության հնարավոր մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տրանսպորտային համակարգեր ստեղծելու, Երևանից Դիլիջան արագընթաց երկաթուղի, «Զվարթնոց» օդանավակայանը մայրաքաղաքին կապող  արագընթաց նոր ճանապարհ կառուցելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ձևավորել աշխատանքային խումբ և երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ առավել մանրամասն քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները, դրանց իրականացման ուղղությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ