News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.24
EUR
582.42
RUB
6.45
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շփման գծում այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին համեմատաբար հանգիստ է վիճակը, ինչպես արդեն հաղորդել ենք, առավոտնից կիրառվել են տարբեր հրետանային միջոցներ: Հետեւեք Արցախի ՊԲ հաղորդագրություններին»,- նշել է նա:

Նշենք, որ ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտվանից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացնում են պատասխան գործողություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ գլխավոր քարտուղարն աշխարհին է դիմել Ղարաբաղում կրակի դադարեցմանը օգնելու խնդրանքով
Գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ շեշտում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի․․․
Վրաստանի նախագահն առաջարկել է Թբիլիսիում անցկացնել Ղարաբաղի հիմնախնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը
Կարեւոր է պահպանել այն, որ Վրաստանը հետեւում է երկու հարեւան երկրների նկատմամբ չեզոքությանը․․․
Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում
Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետեւել իրադարձությունների զարգացմանը․․․
Արա Նռանյան. Թուրքիան վա-բանկ գնաց` զոհաբերելով Ադրբեջանին. Հայաստանի ձեռքերն ազատ են
«Ադրբեջանն իր իսկ գործողություններով թաղեց խաղաղ կարգավորման սկզբունքները...
ԵԱՀԿ Մինսկի խումբը «համապատասխանող ֆորում» է ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների համար․ Մերկել
Մերկելը նաեւ նշել է, որ «հարեւան երկրները պետք է իրենց ավանդն ունենան խաղաղ կարգավորման մեջ»...
Խնդրում եմ ուշադրություն դարձնել ապաստարանների և թաքստոցների կահավորման ու պատրաստվածությանը. Վայոց Ձորի մարզպետ
Վայոցձորցիները արցախցիների կողքին են, մենք ուժեղ ենք միասին, հաղթանակը մերն է…
Ամենաշատ