News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2016-ին Հայաստանում գրանցվել է 18 764 հանցագործություն։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ելույթ ունենալով Հայաստանի գլխավոր դատախազության 2016-ի գործունեության քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով, 100 հազար բնակչի բաժին է հասնում 627 դեպք։ Գլխավոր դատախազը վստահեցնում է, որ այդ ցուցանիշով Հայաստանը շահեկանորեն տարբերվում է հետխորհրդային տարածքի մյուս երկրներից ՝ Ղազախստան (2032) , Ռուսաստան (1473), Ուկրաինա (1397), Մոլդովա (1180), Բելառուս (975), Լատվիա (2327)։

Հաշվետու տարում, շարունակեց դատախազը, գրանցվել է 66 սպանություն ու 36 մահափորձ, այսինքն 100 հազար բնակիչներին բաժին է հասնում 3․4 դեպք։ «Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 7․2, Մոլդովայում՝ 5․4, Ղազախստանում՝ 4․8, Բելառուսում՝ 4․6, Ուկրաինայում՝ 4․2, Լատվիայում՝ 3․4»,- հավելել է Արթուր Դավթյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ