News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի գործողությունները սադրանք են եւ նախապատրաստված սցենարներ: Այս մասին հուլիսի 8-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` ներկայումս տեղի է ունենում տեղեկատվական պատերազմի եւ իրական պատերազմի խառնուրդ: «Զոհերը Ադրբեջանի հանցավոր քաղաքականության հետեւանքն են: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարժեք է գործում: Կասկածի տակ դնել այն հարցը, թե ով է սադրանքները սկսում, նշանակում է Ադրբեջանին չհարգել, քանի որ հայտարարել է, որ իրեն չպատկանող հողերը մաս-մաս վերադարձնելու է»,- խայթել է Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ի առավոտվանից հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խախատել է հրադադարի ռեժիմը` օգտագործելով ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ Դ-30 եւ Դ-44 թնդանոթներ, նաեւ տարբեր տրամաչափի ականանետեր եւ նռնականետեր: Ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով բեկորային վիրավորումներ են ստացել  ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողներ Ռոբերտ Գասպարյանը (1969 թվականի ծնված), Համբարձում Հարությունյանը (1997 թվականի ծմված) եւ Վահե Բադալյանը (1998 թվականի ծնված): 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ