Իրաքի կառավարական ուժերը լիարժեք վերահսկողություն են հաստատել Մոսուլի պատմական հատվածի նկատմամբ: Սա քաղաքում ԻԼԻՊ-ի զինյալների վերջին հենարանն էր: Զինվորականների պնդմամբ՝ զինյալների ձեռքում ընդամենը մի քանի տասնյակ քառակուսի մետր տարածք է մնացել, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Մոսուլի ազատագրման արշավը, որն իրաքյան բանակն իրականացնում է միջազգային կոալիցիայի օդուժի աջակցությամբ, սկսվել է 2016 թվականի հոկտեմբերին: Մտադիր էին քաղաքն ազատագրել արդեն դեկտեմբերին, բայց գործողությունը ձգձգվեց:
Քաղաքի կենտրոնում ավելի քամ 5.5 հազար շենք է վնասվել, շուրջ 500 հազար շինություն էլ ամբողջությամբ քանդվել է:
Իրաքյան բանակի հրամանատարության գնահատմամբ՝ Մոսուլի համար մարտերում իրաքյան բանակն ու քրդերը շուրջ 30 հազար զոհ եւ վիրավոր են տվել, իսկ Մոսուլի արեւմտյան հատվածի ազատագրման գործողությունների ժամանակ էլ 4 հազար քաղաքացիական անձ է զոհվել:





























