News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական «Սեւանի իշխան» ընկերությունն իշխան կմատակարարի ռուսական Metro սուպերմարկետների ցանցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Նա հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ հերթական անգամ Հայաստան էր ժամանել «Metro AG»-ի արտաքին կորպորատիվ քաղաքականության գծով փոխնախագահ Ալեքսեյ Գրիգորեւը:

Այցի արդյունքներով Metro ցանցի մենեջերները պայմանագրեր են կնքել մի քանի հայ արտադրողների հետ: Նրանք կսկսեն իշխան գնել «Սեւանի իշխան» ընկերությունից (պետության կողմից ստեղծված ձկնային տնտեսություն, որում կառավարությունն ուզում է մասնավոր ներդրողների ներգրավել), ինչպես նաեւ պանրի մի քանի տեսակ, որոնք նրանց կենտրոնացած կմատակարարի Կարեն Կարապետյանի «Տաշիր գրուպ» ընկերությունը: Ասոյանի խոսքով՝ նրանք նաեւ 4 տեսակի գինի են ընտրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ