News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Wikileaks կայքի հրապարակած գաղտնի տեղեկատվությունը, ըստ որի 2003 թվականին Իրանը Հայաստանի միջնորդությամբ հրթիռներ ու գնդացիրներ է ձեռք բերել, որոնք այնուհետեւ օգտագործվել են Իրաքում ամերիկյան զորքերի դեմ:

«Նախարարությունը չի մեկնաբանում այլ պետության դիվանագիտական գրագրությունը»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Wikileaks-ի գաղտնազերծված փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «2003 թվականին Հայաստանը նպաստել է Իրանի կողմից հրթիռների եւ գնդացիրների ձեռք բերմանը: Այդ զենքը 2007-ին օգտագործվել է Իրաքում շիա զինյալների կողմից ամերիկացի զինվորականների դեմ իրականացված երկու հարձակումների ընթացքում, ինչի արդյունքում մեկ ամերիկացի զինվորական սպանվել է, եւս վեցը վիրավորվել են: Հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ուղղակի ներգրավվածությունն ու այն իրողությունը, որ զենքերն օգտագործվել են ամերիկացի զինվորականների դեմ հարձակումներում, տվյալ պատմությանն առանձնահատուկ եւ խիստ մտահոգիչ բնույթ են հաղորդում: Ամերիկյան համապատասխան կառույցները կարող են զինամթերքի փոխանցման դեպքերը հիմք ընդունել պատժամիջոցների սահմանման համար»:

«Եթե կոնկրետ ինչ-որ փաստեր կան, կարծում եմ` այդ ճանապարհով չէ, որ պետք է հասարակությունը իրազեկվեր: Հասարակությունը ավելի շուտ իրազեկված կլիներ այդ մասին»,- ասել է Դավիթ Կարապետյանն ու հավելել. «Այդտեղ մեղադրանքներ կան, դա արդեն ուրիշ ընթացակարգեր է նախատեսում, եթե ինչ-որ խնդիրներ կան, թող ջրի երես գան, մենք չենք մեկնաբանում»:

Ավելի վաղ, նույն պատճառաբանությամբ այս տեղեկատվությունը հրաժարվել էր մեկնաբանել նաեւ Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Նույնը արեց նաեւ Արտգործնախարարության մամլո քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ