News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բրազիլիայում կինը, որը զայրացել էր ավտոմեքենայի անսարքությունից, մերկ բողոքի ցույց է կազմակերպել ավտոդիլերի տան մոտ։ Դեպքը տեղի է ունեցել Սանտա Կատրինում, գրում է Daily Mail-ը։

Տեսահոլովակում, որը նկարահանել են դեպքի ականատեսները, մերկ կինը փորձում է կոտրել այն տան արգելապատնեշը, որտեղ ապրում է մեքենան վաճառողը։ Նրա խոսքով մեքենան փչացել է գնվելուց ընդամենը մի քանի ժամ հետո։ Նա զանգահարել էր դիլերին, բայց վերջինը հրաժարվել էր վճարել վերանորոգման համար։ Դրա համար էլ աղջիկը որոշել էր իր բողոքն արտահայտել այդքան արտասովոր ձեւով։ Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը՝ հասարակական կարգը խախտման կապակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ