News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը


Շոկոլադի պատրաստման դանիացի վարպետը ցուցադրել է աշխարհի ամենաթանկարժեք շոկոլադի ստեղծման ընթացքը։  UPI-ի փոխանցմամբ, Ֆրից Կնիպշիլդտը, որը հայտնի է որպես Վիլլի Վոնկա, պատրաստել է La Madeline au Truffe, որը վաճառվում է կես կիլոգրամի դիմաց 2600 դոլարով ու ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։

La Madeline au Truffe-ի հիմնական բաղադրիչներից է համարվում ֆրանսիական հազվագյուտ Perigord տրյուֆելը։ Հենց այդ բաղադրիչի առկայությունն է բացատրում այդ կոնֆետների բարձր գինը։ Բաղադրության մեջ մտնում են սերուցք, շաքարավազ, տրյուֆելային կարագ ու վանիլին, այդ ամենը պատված է Valrhona 70 տոկոսանոց շոկոլադով ու վրան կակաոյի փոշի է ցանված։ Շոկոլադի յուրաքանչյուր մասնաբաժինը արտադրվում է առավելագույն զգուշությամբ։ Շոկոլադի յուրաքանչյուր կտորը փաթեթավորված արծաթե տուփի մեջ, վաճառվում է 250 դոլարով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ