News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ավելի ճիշտ կլինի, եթե վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, որպեսզի վերջապես լիակատար պատասխանատվություն ստանձնի: Այս մասին հուլիսի 10-ին` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով` դրանով վերջ կտրվի նաեւ երկրում վարչապետների պարբերական փոփոխությանը: «Մի քանի տարում մենք այնքան վարչապետ ենք փոխել: Եթե շարունակենք 1-2 տարին մեկ վարչապետ փոխել, եւ նրանցից ոչ մեկը ժողովրդի, պետության առջեւ պատասխանատվություն չի կրելու, ապա ճիշտ կլինի, որ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը` այս ամենին վերջ տալով»,- նշեց Միքայելյանը: Նա շեշտեց, որ սա իր անձնական կարծիքն է, այլ ոչ Ելք» դաշինքի, այնուհետեւ շարունակեց, որ այս բոլոր տարիների ընթացքում երկրում իրավիճակ է ստեղծվել, երբ փոփոխությունների համար վարչապետին էին փոխում: «Իսկ այս դեպքում Սերժ Սարգսյանի չի կարողանա ինքն իրեն փոխել»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախկին խոսնակ Գալուստ Սահակյանը հայտարարել էր. «Մեկ մարդ կա, որը քաղաքական մեծ թիմ ունի եւ նոր անկախ Հայաստանի պատմության մասնակիցն է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ առաջիկա տարիներին երկիրը պետք է կառավարի Սերժ Սարգսյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ