News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունը հանցավոր խումբ է, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետականները շատ են ասում, որ իրենք ստացել են ժողովրդի վստահության քվեն: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես են ստացել դա: Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրը ահազանգեր ստացվեցին, որ ՀՀԿ շտաբներում բաժանվում են ընտրակաշառքներ: Մենք կարողացանք ապացույցներ ձեռք բերել շտաբներից մեկի մոտ գտնվող աղբարկղից: Առաջինն այնտեղ կար ընտրակաշառք բաժանելու ուղեցույց, թե ինչ պիտի անի իրեն հարգող ընտրակաշառք բաժանողը: Առաջինը՝ պիտի ասի «բարեւ ձեզ», սա երեւի կոդ է, մի ժամանակ Շարմազանովն էլ անընդհատ ասում էր՝ բարեւ ձեզ: Հետո «տան ակտիվիստի հետ առանձնանալ ննջասենյակ կամ բաղնիքներ՝ զապիսից խուսափելու համար»: Հանրապետականի նախընտրական ամենաւոժեղ հարթակներն են՝ ննջասենյակն ու բաղնիքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը հարց հնչեցրեց՝ հնարավոր է այս ցուցակը վերաբերում է, օրինակ, «Ելք» դաշինքին, ապա ինքն էլ պատասխանեց՝ կա երկու փաստաթուղթ, որտեղ գրված է՝ «ՀՀԿ ձայն» եւ բաց է թողնված, իսկ երրորդ տողում՝ «700 ձայնից պակասի դեպքում գումարը վերադարձնում եմ՝ Ա. Ազոյան»:

«Պարզվում է, որ Ա. Ազոյանը ՀՀԿ-ի շտաբի պատասխանատուն է տեղամասերից մեկում: Ի՞նչ պիտի անի քաղաքացին. պիտի դիմի իրավապահ մարմիններին՝ ոստիկանություն, բայց այստեղ էլ է խնդիր ծագում, որովհետեւ նույն շտաբը ֆաքս է ստացել ոստիկանությունից, որտեղ գրած է, թե ՊՊԾ գնդի որ ծառայողը քանի ձայն է ապահովելու ՀՀԿ-ի համար: Ցուցակն էլ ուղարկել էին «Սաս» սուպերմարկետի թիկնապահների պետին, իսկ ի՞նչ է ասել ԿԸՀ-ն սրա մասին: Ասել է՝ էս մասը, որ գրված է OK, օրենքի տառին չի համապատասխանում, պիտի գրված լիներ Օկայ: Այս ամբողջն ընտրության մասին չէ, սա հանցավոր խմբի գործունեության մասին է, որի անունը ՀՀԿ-ն է, եւ սա կապացուցեմ ցանկացած ատյանի առաջ, այս հանցավոր խմբի ղեկավարն էլ Սերժ Սարգսյանն է»,- նշեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ