News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների գործը տասը մասի բաժանելու նպատակը ավելի արդյունավետ հետաքննություններն են։ Այս մասին հուլիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ մինչեւ իր՝ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելը այդ գործերն ամբողջությամբ հետաքննվել են մեկ քրեական գործի շրջանակում, ինչը, որպես կանոն, անարդյունավետ հետաքննության է հանգեցնում։

«Հետո իմ հանձնարարությամբ, յուրաքանչյուր մահվան հանգամանքների ավելի արդյունավետ հետաքննության նպատակով, մենք գործը տասը մասի բաժանեցինք։ Դա թույլ կտա քննիչներին, իրավահաջորդների ներկայացուցիչներին, փաստաբաններին ու իրավապաշտպաններին ավելի առարկայնորեն պատկերացնել, թե որ փուլում է գործը, ինչպիսի հետեւանքներ ունի, հնարավորություն կտա սահմանված կարգով բողոքարկել յուրաքանչյուր քննիչի անարդյունավետ որոշումը»,- ընդգծեց Կոստանյանը։ Նրա հավաստմամբ՝ գլխավոր դատախազի պաշտոնում գտնվելով՝ ինքն ամեն ինչ արել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների արդյունավետ հետաքննության նպատակով։

«Այդ գործը արհեստականորեն չի երկարաձգվում։ Շատ հանգամանքներ անհայտ են եւ պետք է բացահայտվեն։ Հանգամանքը, որ այդ քրեական գործերը չեն փակվում, նշանակում է, որ դրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Եթե քրեական գործի մեղադրյալը հայտնաբերված չէ, բայց նաեւ գործի փակման համար հիմքեր չկան, գործը փակվում է։ Հանգամանքը, որ քննիչները չեն փակել քրեական գործը, նշանակում է, որ համաձայն քննիչի եւ դատախազի կարծիքի՝ տվյալ քրեական գործի շուրջ դեռ քննչական միջոցառումների անհրաժեշտություն կա», - ամփոփեց Գեւորգ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության հետեւանքով Երեւանի կենտրոնում զոհվել է 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ