News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր թանգարան հուշանվերի տեսքով կունենա իր ցուցանմուշների կրկնօրինակները՝ դրանց իրացման նպատակով։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։

Նրա խոսքով՝ դա աշխարհում տարածված երեւույթ է։

«Շատերն են եղել արտասահմանում եւ գիտեն, որ թանգարան ցանկացած այցելություն ավարտվում է  հուշանվերների խանութներից գնումներով»,-նկատեց փոխնախարարը։

Սակայն, ինչպես նշեց Պողոսյանը, այդ համակարգը Հայաստանի շատ թանգարաններում պարզապես չի գործում։ «Հուշանվերներ ձեռք բերելու համար ծախսված միջոցներով կարելի է հոգալ հենց թանգարանների ծախսերը»,-հավելեց պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ