News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարարությունը չի կարող արգելել հեռուստատեսությամբ վատորակ սերիալների եւ համերգների ցուցադրումը: Այս մասին հուլիսի 10-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը;

Նա նշեց, որ Մշակույթի նախարարությունը դրա համար ո´չ համապատասխան լիազորություն ունի, ո´չ հնարավորություններ:

«Մենք փորձում ենք այս երեւույթի դեմ պայքարել մեդիայի միջոցներին եւ հեռուստաընկերություններին բարձրորակ արտադրանքի պատվեր տալու ճանապարհով: Այս նպատակով ընթացիկ տարում մենք կսկսենք ֆինանսավորել լավ ֆիլմերի եւ լավ որակյալ համերգների ցուցադրումը»,- նշեց փոխնախարարը:

Պողոսյանի կարծիքով`«պահանջարկն առաջարկ է ձեւավորում» բանաձեւը տվյալ դեպքում իրականությանն այնքան էլ մոտ չէ, եւ որ իրականում հայ հանդիսատեսը էլ ավելի բարձր պահանջներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ