Աբովյանում հուլիսի 9-ին 3 տարեկան տղա երեխա է ընկել շենքի 5-րդ հարկից եւ մահացել: NEWS.am-ի տեղեկություններով ընտանիքի միակ  երեխան տանը մոր հետ մենակ է եղել: Երեխան բնակարանի պատուհանից է ընկել եւ մահացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «Աբովյան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ հուլիսի 9-ին, ժամը 21:30-ի սահմանում իրենց մոտ մահացած վիճակում տեղափոխվել է տղա երեխա: