News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ուսումնասիրում են հանելուկային ստորգետնյա ակտիվությունը։ Մեքսիկայի Միչոական նահանգում ֆուտբոլի դաշտի շրջանում հողը շիկացել է, ճեղքերից գոլորշի է դուրս գալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ Պուեբլո Վյեխո բնակավայրում երկրի մակերեւույթի ջերմաստիճանը հասնում է 250 աստիճանի։ Երկու գառնուկներ, որոնք արածելիս են եղել ֆուտբոլի դաշտում, մահացել են։

Դեպքի վայր են ժամանել Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի գիտնականները։ Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները, կոչ անելով չշտապել եզրակացություններ անել, ասել են, որ չեն բացառում երեւույթի ցանկացած բնույթը։ Նրանց կարծիքով՝ այս պարագայում խոսքը հրաբխի ի հայտ գալու մասին չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ