News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ խորհուրդը վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինա- ԵՄ ասոցացման մասին համաձայնագրին ու հայտնել է 2017-ի սեպտեմբերի 1-ից դրա ակտիվացման մասին։ Այս մասին հայտնում է խորհրդի կայքը։

Դա վավերացման գործընթացի վերջին փուլն է։

ԵՄ-ի հետ Կիեւի ասոցացման մի շարք դրույթներ գործում են 2014-ի նոյեմբերի 1-ից, իսկ 2016-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել գրեթե բոլոր կարգավորումները, որոնք վերաբերում են ազատ առեւտրի գոտու ստեղծմանը։

Ընդ որում 2017-ի սեպտեմբերի 1-ից ակտիվացվելու են այն դրույթները, որոնք վերաբերում են պաշտպանության, հակամարտությունների կանխարգելման, հարկադրման, պետական ֆինանսների, ահաբեկչության, միգրացիայի դեմ պայքարի ու կրթության ոլորտներում համագործակցությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ