Բրյուսելում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները քիչ անց MFA.am-ում»,- նշել է նա։
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ։
Ավարտվել է #Հայաստան|ի եւ #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը։ Մանրամասները քիչ անց MFA.am-ում
— Tigran Balayan (@tbalayan) July 11, 2017