News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ու Ֆրանսայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը կքննարկեն Սիրիան ու ահաբեկչության դեմ պայքարը Փարիզում իրենց հանդիպման ընթացքում։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Մակրոնը Թրամփին հրավիրել է այցելել Ֆրանսիա ՝ հուլիսի 14-ին Բաստիլիայի օրվա տոնակատարությունների շրջանակում։ Այցելության ընթացքում կկայանա երկու նախագահների երկկողմանի հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հարաբերությունները շատ դրական են։ «Մենք փոքր տարաձայնություններ ունենք որոշ հարցերի շուրջ, բայց մեծամասամբ մեր դիրքորոշումները քիչ թե շատ նման են»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ