News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է։ Հուլիսի 12-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց թուրք գրող-հրապարակախոս Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը: Նա Հայաստան է ժամանել Հրանտ Դինքի հիմնադրամի՝ «Հաղթահարենք սահմանները» լրագրողների համար նախատեսված ծրագրի շրջանակում:

«Ես չէի պատկերացնում, որ Երեւանն այսքան գեղեցիկ քաղաք է, շլացուցիչ գեղեցիկ»,- նշեց թուրք գրողը։

Հինգ օր լինելով Հայաստանում՝ նա հանդիպել է գործընկերների, իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ «Ուրախ եմ, որ Հայաստանում լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները «ձեռքը զարկերակի վրա են պահում»։ Ստամբուլում ինձ զգուշացրել էին, որ թուրքերեն չխոսեմ, կարող են խնդիրներ ծագել։ Ոչ միայն ոչինչ չպատահեց, այլ հակառակը՝ ինձ շատ դուր եկան մարդիկ, եւ ես միայն ջերմ վերաբերմունք եմ տեսել»,-ընդգծեց Զեյնել Աբիդին Քըզըլյափրաքը։

«Ես ցեղասպանություն վերապրած ժողովրդի երկրում եմ։ Ես ցանկանում եմ հարգել ինքս ինձ։ Հերքելով ցեղասպանության փաստը, իրերն իրենց անուններով չկոչելով՝ մարդը կորցնում է արժանապատվությունը»,-հայտարարեց գրողը։ Թուրքիային, առաջին հերթին պետությանը դիմելով, նա հավելեց, որ պետք է հարգանք վաստակել։ Մնացածը երկրորդական է։ 

Գրողը նշեց նաեւ թուրք հասարակության զարգացման միտումները։ «Նոր սերունդը շատ է տարբերվում։ Այն աշխարհ է տեսնում, ճամփորդում է»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ