News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եթե ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ նշանակեին, կարելի էր զարմանալ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց նախկին ԱԳ նախարար, նախկին ընդդիմադիր պատգամավոր, այսօր Սերժ Սարգսյանի հրամանով Դանիայում դեսպան նշանակված Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով իր նշանակմանը:

Հարցին՝ ինչո՞ւ ընդունեց Սերժ  Սարգսյանի առաջարկը՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ անընդունելի է համարել  Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Երբ անցնեմ թոշակի, հուշերս կհրատարակեմ, կկարդաք այդ ամենը։ Ես չեմ ուզում մեկնաբանություն տալ: Եթե ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ նշանակեին, կարելի էր զարմանալ, ես Հայաստանի Հանրապետության առաջին լիազոր եւ արտակարգ դեսպանի ռանգ ստացած քաղաքացին եմ»։

Դիտարկմանը, որ խոսքը դիվանագիտական ոլորտում իր ունեցած փորձի եւ հեղինակության մասին չէ, այլ այն մասին, որ ինքն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը, որի իշխանության դեմ մշտապես պայքարել է, Արզումանյանն արձագանքեց. «Դուք երեւի դիվանագիտության տարրերը լավ չեք պատկերացնում։ Դեսպանը ներկայացնում է հանրապետությունը, երկիրը: Ես չեմ ուզում ավելին մեկնաբանել, կգա ժամանակը, կնստենք, կխոսենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ