Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին լարվածությունը խորը մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ Չարլզ Թենոքը:

Նրա խոսքով՝ հուլիսի 4-ին ադրբեջանցի երկու խաղաղ բնակչի մահը ցավալի է, բայց հաղորդագրություններն այն մասին, որ ադրբեջանական ռազմական տեխնիկան տեղակայված է բնակավայրերում, լրջորեն անհանգստացնում է: «Նման գործողությունները Ժնեւի կոնվենցիաների խախտում են»,- հայտարարել է Թենոքը:

«Անհրաժեշտ է այդ միջադեպի լիարժեք հետաքննություն անցկացնել եւ վերադառնալ Մինսկի գործընթացին՝ շփման գծի երկայնքով լարվածությունը թուլացնելու համար: Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ-ի հետաքննությունների մեխանիզմի ներդրմանը, եւ Ադրբեջանին կոչ եմ անում նույնն անել»,- նշել է նա: