News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետն այսօր ավարտվում է։ Այս պահի դրությամբ առաջադրվել են երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը, 33 պատագամավորներից 28-ը պատրաստ են քվեարկել նրա թեկնածության օգտին։ Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։

Նշենք, որ «Ազգային վերածնունդ» խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է Էդուարդ Աղաբեկյանին, թե ոչ։ Խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ շաբաթ օրը կուսակցության նիստում կորոշեն։ Մինչ Էդուարդ Աղաբեկյանի առաջադրումը, կուսակցությունը որոշել էր  դեմ քվեարկել Բակո Սահակյանի թեկնածությանը։ 

«Հիմա, երբ այլ թեկնածու է առաջադրվել, նիստ կանենք եւ կորոշենք՝  նոր թեկնածուին կողմ քվեարկենք, թե՞ դեմ բոլորին», - նշեց Հայկ Խանումյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ երրորդ անգամ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի առաջադրվելը հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ