News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Գյումրիում հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական վրաերթի հետեւանքով այսօր հիվանդանոցում մահացած 23-ամյա Արփինե Մանուկյանը շուտով մայր էր դառնալու: Շիրակի մարզի Կամո գյուղի գյուղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ Արփինեն 5 ամիս առաջ էր ամուսնացել Գյումրիում, մասնագիտությամբ մանկավարժ էր, սակայն, աշխատում էր ԱԻՆ-ում: 

Վրաերթի օրը տեղում մահացել էր նաեւ Արփինեի ամուսինը՝ 30-ամյա Նելսիկ Ղազարյանը: Ամուսինները վրաերթի օրը գնալիս են եղել Նելսիկ Ղազարյանի քրոջ տուն՝ հյուր, երբ պատահել է ողբերգական դեպքը: Արփինեն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Գյումրիի հիվանդանոց, սակայն, գիտակցության չգալով այսօր մահացել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 11-ի երեկոյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:

Opel-ի վարորդը ձերբակալվել է: Դեպքի արթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-դ մասով՝ Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը:

Լուսանկարները՝ armtimes.com-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերին Խոտանանի եկեղեցու մոտ բեռնատարները չեն կարողանում շարունակել ընթացը. Խցանում է առաջացել
Հուլիսի 26-ին, ժամը 14:11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության…
Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին. ՆԳՆ
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է…
Փրկարարները Սևանա լճից քաղաքացիներին մոտեցրել են ափ
Հուլիսի 26-ին, ժամը 16։16-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության…
«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան...
Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են...
Փոքր Վեդիի մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային. ՆԳՆ-ն տեսանյութն ուսումնասիրում է
Ոստիկանությունից հայտնել են, որ նշված դեպքով հաղորդում չի ստացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ