News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Իսրայելը մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնագիր ստորագրել գազատարի կառուցման մասին` ԵՄ գազ մատակարարելու համար, չորեքշաբթի հայտնել է Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ ջրամատակարարման նախարար Յուվալ Շթայնիցը` Ստամբուլում կայացած Նավթի համաշխարհային 22-րդ կոնգրեսի ընթացքում:

«Մենք արդյունավետ զրույց ենք վարել թուրք գործընկեր Բերաթ Ալբայրաքի հետ: Հույս ունեմ, որ նա մինչեւ տարեվերջ Իսրայել կայցելի բանակցային գործըթացն ավարտելու եւ համաձայնագիր կնքելու համար»,- Շթայնիցի խոսքն է մեջբերել Anadolu-ն: Նրա խոսքով` Ալբայրաքի այցելության կոնկրետ ժամկետը կորոշվի առաջիկա ամիսներին:

Շթայնիցը հայտնել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ գազատարի կառուցման նախնական միջակառավարական համաձայնագիր կնքելու որոշումն ընդունվել է բանակցությունների 4 փուլի արդյունքներով:

«Ներկա պահին ինտենսիվ բանակցություններ են վարվում 2 խողովակաշարերի կառուցման շուրջ: Դրանցից մեկը ծրագրում ենք կառուցել Թուրքիայում, իսկ այնուհետեւ` ԵՎրոպայում: Մյուս խողովակաշարը նախատեսվում է կառուցել Հարավային Կիպրոսով եւ Հունաստանով մինչեւ Իտալիա»,- նշել է նախարարը:

Շթայնիցը հայտնել է, որ Իտալիայի կառավարությունը իսրայելական գազի փոխադրման նախագիծը իր երկրի համար ամենանախընտրելին է համարել: Ես 2 նախագիծն էլ կարեւոր եմ համարում»,- ասել է նա` նշելով, որ Իսրայելը բավարար պաշարներ ունի 2 խողավակաշարով գազ մատակարարելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում ապրիլի 23-ին
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները…
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Ամենաշատ