Պրոֆեսոր Հենրի Թերիոն Ցեղասպանություններն ուսումնասիրող Գիտնականների միջազգային ասոցիացիայի նախագահ է ընտրվել: Այսպիսով, Թերիոն դարձել է հայազգի առաջին գիտնականը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ Ասոցիացիայի խորհրդատվական խորհրդի անդամ է ընտրվել:
Իր հայտարարությունում պրոֆեսոր Թերիոն նախազգուշացրել է մարդու իրավունքների ոլորտում սպառնալիքների մասին՝ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում ծանր քաղաքական մթնոլորտի պատճառով:
«Ռասիզմը, այլատյացությունն ու այլ երեւույթներն առկա են հանրային քննարկումներում եւ հանգեցնում են ամբողջ աշխարհում իրավական եւ քաղաքական հետընթացի: Ցեղասպանությունները կարող են նույնիսկ ճանաչվել»,- նշել է նա: