Թուրքական ոստիկանությունը հայտարարել է կենտրոնական Կոնյա նահանգում «Իսլամական պետություն» խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող 5 անձի ոչնչացնելու մասին: AFP-ի հաղորդմամբ՝ հատուկ գործողության ընթացքում «5 ահաբեկիչներ դիմադրություն են ցույց տվել եւ ոչնչացվել են, անվտանգության ուժերի 4 աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել»:
Ոստիկանությունը զենք ու զինամթերք է առգրավել: Թուրքիայի 29 նահանգներում ԻՊ-ի դեմ հատուկ գործողության ընթացքում ահաբեկչության մեջ կասկածվող 233 անձ է ձերբակալվել: