News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է Կատարի շրջափակումը Պարսից ծոցի հարեւան երկրների կողմից: Նա նշել է, որ սխալ է համարում հարեւանների վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը: Այս մասին նա հայտարարել է Թեհրանում Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Աբդուլլահի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է PressTV-ն:

Նա նաեւ բոլոր կողմերին կոչ է արել ջանքեր ներդնել Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի ապաթեժացման համար: Ռոհանիի խոսքով`  «հարեւան երկրների նկատմամբ, ինչպիսին Կատարն է, սպառնալիքները, ճնշումները եւ շրջափակումը սխալ մեթոդ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ