News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ռուսաստանում բնակվող ադրբեջանցի գործարարներ հայր եւ որդի Արազ եւ Էմին Աղալարովների հանդիպման տեսագրությունը: Նշենք, որ 37-ամյա Էմին Աղալարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսան է՝ Լեյլա Ալիեւայի նախկին ամուսինը. նրանք բաժանվել են 2015 թվականին:

Թրամփի եւ հայր ու որդի Աղալարովների հանդիպումը կայացել է 2013թ. հունիսի 15-ին՝ Լաս Վեգասում: Կադրերից մեկում Դոնալդ Թրամփն Աղալարովներին անվանում է «Ռուսաստանում ամենահզոր ու հարուստ մարդիկ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը հայտնվել է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերի շուրջ սկանդալում։ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտնել է, որ հենց Էմին Ագալարովն է կազմակերպել ռուս իրավաբանի հետ հանդիպումը, որն իբրեւ վարկաբեկող տեղոկություն ուներ Հիլարի Քլինթոնի մասին։

 The Atlantic-ի փոխանցմամբ, Թրամփերը ու Ագալարովները ծանոթացել են 2013-ին։ Հայր ու որդի Ագալարովները ուզում էին Մոսկվա բերել Միսս տիեզերք մրցույթը, որի սեփականատերը այդ ժամանակ Թրամփն էր։ Բացի դրանից, միլիարդատերը հույս ուներ Մոսկվայում կառուցել Թրամփի աշտարակը, բայց գործարքը այդպես էլ չի կայացել։ Թրամփի ընկերությունը գործեր ուներ նաեւ Ադրբեջանում, որոնք New Yorker-ը նկարագրել է որպես շատ վատ։ Սակայն Ագալարովն ասում է, որ ինքը ոչ մի դեր չի կատարել այդ գործարքներում։

Այդուհանդերձ, Ագալարովը հայտնել է Թրամփի հետ սերտ կապերի մասին։ Մեծահարուստը հայտնվել է Էմինի երաժշտական տեսահոլովակում։ Բացի դրանից Ալիեւի փեսան համերգ է տվել Թրամփի գոլֆի դաշտում ու «Միսս Տիեզերք» մրցույթում։ Թրամփը նաեւ Էմինին շնորհավորել է 35-ամյա հոբելյանի կապակցությամբ, նրան անվանելով «հաղթող» ու «չեմպիոն»։ Chicago Tribune –ին տված հարցազրույցում Ագալարովը Թրամփին անվանել է «սուպեր հաջողակ գործարար»։

Նախօրեին ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը հրապարակել էր էլեկտրոնային նամակագրություն, որից հետեւում է, որ ռուսաստանցիները իրոք նրան առաջարկել են վարկաբեկող տեղեկություն Հիլարի Քլինթոնի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ