News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուլիսի 13-ին, ժամը 00:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վաղարշյան-Սոսե փողոցների խաչմերուկի մոտակայքում բարդու ծառն ընկել է գետնին եւ մասնակի փակել երթեւեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթեւեկելի գոտուց ծառը տեղափոխել են անվտանգ տարածք եւ սահմանազատել:

***

Հուլիսի 12-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաշինջաղյան եւ Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ուժեղ քամու հետեւանքով էլ. լարը պոկվել եւ կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 179/11 շենքի մոտակայքում գտնվող էլ. սյան վրայից պոկվել է ինտերնետի լար:

Փրկարարները կախված ինտերնետի լարը ամրացրել են էլ. սյանը:

***

Հուլիսի 12-ին, ժամը 20:21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 54 տան տանիքից կախված ալեհավաքը ընկնելու վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ալեհավաքը հեռացրել են  տան տանիքից:

***

Հուլիսի 12-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կողբացի փողոցի թիվ 42 շենքի (10-րդ հարկի մակարդակից) արտաքին երեսպատման սալիկները պոկվել եւ ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տեղազննման արդյունքում պոկվելու վտանգ ներկայացնող այլ սալիկներ չեն հայտնաբերվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ