News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանը NEWS.am-ի հետ զրույցում  զինվորական ծառայությունից խուսափելն անպատվաբեր վարքագիծ է համարել,սակայն արդարացրել է այն պաշտոնյաներին, որոնք իրենց որդիներին զինծառայությունից ազատելու «հիմնավորումները» չեն հրապարակում։

Պարոն Կոստանյան վերջերս «Ֆակտոր» կայքը հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները ազատվել են ծառայությունից տարբեր հիմնավորումներով։ Որպես նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի՞նչ եք կարծում, սա պաշտպանության ոլորտում առկա կոռուպցիայի մասին չի՞ վկայում։

Ինքնին այդ փաստը չի խոսում կոռուպցիայի մասին, որովհետեւ մենք չգիտենք յուրաքանչյուրի բանակում չծառայելու հիմքերը։ Չենք բացառում չէ՞, որ  թեկուզ պաշտոնյայի որդին կարող է այնպիսի հիվանդություն ունենալ, որ պիտանի չլինի զինվորական ծառայության համար։  Սովորական քաղաքացին եթե ունի հիվանդություն, բանակ չի զորակոչվում, ինչո՞ւ պիտի պաշտոնյայի որդին այդ հիվանդության առկայության դեպքում բանակ զորակոչվի։  Ինչ վերաբերում է ուսումնառության տարկետմանը, եթե որեւէ այլ քաղաքացի տարկետում է վերցնում արտասահմանում սովորելու համար, դա չի նշանակում, որ պաշտոնյայի որդին չի կարող սովորել։ Այսինքն՝ ինքնին այս փաստը բավարար չէ ասելու, որ բանակում կա կոռուպցիա։

Իսկ ի՞նչ կասեք, եթե նույն հիվանդության պարագայում, որը ենթադրում է ծառայությունից ազատում կամ սահմանափակումներով ծառայություն, շարքային քաղաքացու դեպքում չի գործում, իսկ պաշտոնյայի պարագայում անմիջապես գործում է։ Օրինակ, մենք գրել ենք զինծառայողների մասին, որոնց համար նախատեսված  սահամանափակումները չեն գործել։

Առերեւույթ կարող են այդ դեպքում լինել կոռուպցիոն տարրեր, բայց դա քննության առարկա պետք է դառնա։  Եթե մարդը փաստացի հիվանդ է ու զորակոչվել է բանակ, դա ոչ բոլոր դեպքերում, բայց կարող է լինել հանրապետական զորակոչային հանձնաժողովի սխալը, կարող է լինել կոռուպցիոն դրսեւորման եւ անփութության հետեւանք։

Միայն գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը հրապարակեց իր որդու հիվանդության փաստաթուղթը, մյուսները խուսափեցին, միգուցե հիվանդության վերաբերյալ տեղեկությունը անձնական տվյալ է եւ կարող են չհրապարակել, բայց պաշտոնյաների հավաստիացումները արժանահավատ չեն հանրության համար:

Նախկին գյուղնախարարը միգուցե  հրապարակել է, բայց ով կուզենա իր որդու հիվանդությունը դարձնի հանրային սեփականություն։ Ես զարմանում եմ՝ գյուղնախարարը ինչու է հրապարակել իր որդու հիվանդության փաստաթուղթը։ Հիպոթետիկ ընդունենք, որ այդ պաշտոնյաներից որեւէ մեկի որդին հոգեկան հիվանդություն ունի, հասարակական հետաքրքրությունը բավարարելու տեսակետից իր որդու հոգեկան հիվանդ , հոգեկան շեղում լինելու հանգամանքը եթե հրապարակում է, պարզ է չէ՞, որ իր որդու ճակատագրի վրա ընդմիշտ խնդիր է առաջացնում։  

Եթե բանակում առկա արատավոր երեւույթների մասին հրապարակում են լրատվամիջոցները, իշխանությունը մեղադրում է թշնամու ջրաղացին ջուր լցնելու մեջ։  Պետական այրերի այսօրինակ վերաբերմունքը բանակի ու ծառայության նկատմամբ, ինչը համատարած բնույթ է կրում, թշնամու ջրաղացին ջուր լցնելու ամենացայտուն օրինակը չէ՞։ 

Մենք դեռեւս չփաստեցինք խտրականությունը, մենք փաստեցինք առեւերույթ դրա հավանականությունը, բանակի,  զինված ուժերի հետ կապված ցանկացած հարց, թերություն, երբ որ բարձրաձայնվում է, իհարկե, հակառակորդը կարող է դա օգտագործել, ու մենք պետք է զսպված լինենք այդ տեղեկատվությունը հանրային սեփականություն դարձնելու տեսակետից։ Այլ բան, որ մենք լինեինք մի պետություն, որը պատերազմի անմիջական սպառնալիքի տակ չի գտնվում, իհարկե, դա պետք է հրապարակայնացվեր ու դառնար հանրային սեփականություն։  Իսկ մեր դեպքում բանակի վերաբերյալ համակարգային խնդիրների հրապարակումը վնասակար է։

Պարոն Կոստանյան, Դուք ինչպե՞ս եք տրամադրված Ձեր որդու ծառայությանը, ո՞ր փաստաթղթով եք ազատելու ծառայությունից՝ ուսուման տարկետմա՞ն, թե....

 Ես որ Երեւանի պետական համալսարանը ավարտեցի եւ ընդունվեցի ստացիոնար ասպիրանտուրա, հայրս ինձ ասեց՝ ոչ, անպայման պիտի գնաս ծառայության, ուզում ես սովորել, հեռակա ասպիրանտուրա ընդունվի։ Ես գնացի բանակ եւ հեռակա ասպիրանտուրա ընդունվեցի, սկզբից  Արմավիրում էի, հետո Սպիտակում ծառայեցի։ Առաջին հայացքից մտածում էի՝ ինձ ի՞նչ պիտի տա բանակը...

Սակայն դիրքեր չեք բարձրացել…

Դիրքերի խնդիր չէր, Դուք անպայման այլ տեսակետից եք նայում... բանակի երրորդ օրվանից հասկացա՝ քանի որդի էլ ունենամ, բոլորը պիտի բանակում ծառայեն, լավ կսովորեն, ոնց կսովորեն։ Իմ որդին պարտադիր պիտի ծառայի,  ծառայությունը ինքը պատիվ է, դա կարող է փողոցից, դրսից այդքան ակնհայտ չերեւա, բայց այն զինվորը, որը մարտական հերթապահություն է իրականացնում, գիտի, որ շատ պատվաբեր աշխատանք է մարտական դիրք պահելը, պաշտպանելը։

Ծառայությունից խուսափածներին ինչպե՞ս կբնութագրեք, հատկապես որ Ձեր պաշտոնական միջավայրում քիչ չեն այդպիսիք:

Խուսափելն ու չծառայելը տարբեր բաներ են։ Եթե մեկը օրինական հիմքեր ունի չծառայելու, դա այլ խնդիր է։ Իսկ եթե խուսափում են, անպատվաբեր վարքագիծ է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ