News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` հուլիսի 13-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց Արայիկ Հակոբյանի եւ Մարիտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ: Դատարանը կդիմի Փաստաբանների պալատ Լուսինե Սահակյանին պատասխանատվության ենթարկելու համար: Դատական սանկցիայի մասին որոշումը կայացնելուց հետո Լուսինե Սահակյանը կրկին ցանկացավ միջնորդությամբ հանդես գալ, սակայն, դատարանը կրկին արգելեց նրան: Լուսինե Սահակյանը պահանջեց բացատրել, թե որ նորմով է սահմանված փաստաբանին` միջնորդություն ներկայացնելու իրավունքից զրկելը: Դատարանը Լուսինե Սահակյանի նկատմամաբ կրկին դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացման տեսքով, այնուհետեւ դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ` փաստաբանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ