News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մոսկվայի շրջանային ռազմական դատարանը Բորիս Նեմցովի սպանության 5 մասնակիցների 11-20 տարվա ազատազրկման է դատապարտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամենախիստ պատիժը՝ 20 տարվա ազատազրկում, դատարանը սահմանել է մարդասպան Զաուր Դադաեւի համար։ Նա զրկվել է նաեւ լեյտենանտի կոչումից։

Անզոր Գուբաշեւը, որը հանցագործին տարել է դեպքի վայրից, դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, իսկ նրա եղբայր Շադիդը՝ 16 տարվա։

Թեմիրլան Էսքերխանովը, որը հետեւել է Նեմցովին, 14 տարվա ազատազրկման է դատապարտվել, Համզաթ Բահաեւը՝ 11 տարվա ազատազրկման։ Դատարանը դատապարտյալներից յուրաքանչյուրին տուգանել է 100 հազարական ռուբլով։

Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում, 2015 թվականի փետրվարի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ