News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տարանցիկ ուղիների բացման թեման մենք չենք քննարկում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանն Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի տարածքով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրային միջանցքի բացման հույս ունի, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:

Աբաշիձեի խոսքով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցություններ են ընթանում բեռնափոխադրումների մոնիթորինգի մասին 2011 թվականի համաձայնագրի իրականացման թեմայով եւ լրացուցիչ որեւէ նախապայմանի մասին խոսք չկա, որոնք Հայաստանին թույլ կտան Աբխազիայի առեւտրային միջանցքի բացման հույս ունենալ:

«Հիմա մենք Ռուսաստանի հետ բանակցում ենք 2011 թվականի համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու մասին: Դրա համար շվեյցարական ընկերության (SGS) հետ պետք է պայմանագրեր կնքեն ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերը: Շվեյցարացի գործընկերներն ակտիվորեն մասնակցում են այդ բանակցություններին: Պայմանագրերի կնքումից հետո եռակողմ աշխատանքային խումբ կստեղծվի, որը կհետեւի համաձայնագրի իրականացմանը»,- հայտարարեց Աբաշիձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ