News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց համար «բացահայտել» Ադրբեջանի նախագահի փեսայի՝ Էմին Աղալարովի անձը, որը խառնված է Թրամփի եւ Ռուսաստանի հետ նրա կապերի սկանդալին։

Մի քանի տարի միջազգային հռչակ ձեռք բերելու փորձերից հետո, ռուսաստանցի երգիչ Էմին Աղալարովը վերջապես հասավ ԱՄՆ։ Ցավոք, ոչ երաժշտության միջոցով։ Այս մասին նշում է New York Times–ի երաժշտական մեկնաբան Ջո Կասցարելին։

Էմինն ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ թե իր «եվրոփոփ ոճով կեղծ թրեքների» հետեւանքով, այլ Դոնալդ Թրամփ կրտսերի եւ ռուս իրավաբանի հանդիպման կազմակերպման մեջ առաջատար դերի պատճառով, որի մոտ, ըստ  հրապարակումների, տեղեկություններ են եղել Հիլարի Քլինթոնի վերաբերյալ։ «Էմինի անձնական պատմությունը նույնպես սահմանների շրջանակներից դուրս է. ինչպես Դոնալդ Թրամփ կրտսերը, նա անշարժ գույքի, մեծ փողերի եւ կապերի ժառանգորդ է՝ գումարած մամուլի հետ աշխատելու տաղանդը, այս ամենը օգնել են օրինականացնել նրա ստեղծագործական նախաձեռնությունները»,- հայտնում է հեղինակը։

Երաժշտական քննադատը նշում է, որ անգլերեն 6 ալբոմներից հետո Էմինը որոշել է կենտրոնանալ Ռուսաստանի վրա, որտեղ նա առանձնապես հայտնի է ադրբեջանական սփյուռքի շրջանում։

Հոդվածում նշվում է, որ չնայած Արեւմուտքում հանրաճանաչության հասնելու փորձերին, այդ թվում՝ նաեւ Բաքվում ելույթը Եվրատեսիլի ժամանակ, այն դեպքում, երբ նրա զոքանչը (Մեհրիբան Ալիեւան) ղեկավարում էր մրցույթի կազմկոմիտեն, Էմինն ավելի հայտնի է իր կապերով։ Առաջին հերթին դա նրա ամուսնությունն է Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի հետ, որից նա բաժանվել է 2015 թվականին։ Իսկ հիմա կապը ԱՄՆ առաջին ընտանիքի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ