News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սուդանը կշարունակի ԱՄՆ հետ համագործակցությունը, այդ թվում՝ հետախուզական տեղեկությունների փոխանակման ոլորտում, նույնիսկ կոմիտեի աշխատանքի դադարեցումից հետո, որը ստեղծվել էր պատժամիջոցների չեղարկման բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Սուդանի ԱԳ նախարար Իբրահիմ Հանդուրը, փոխանցում է Reuters–ը։

«Մենք շարունակում ենք երկկողմանի մակարդակով համագործակցել Միացյալ Նահանգների հետ։ Համագործակցությունը կշարունակվեի հետախուզական ծառայությունների կամ ԱԳ նախարարությունների միջեւ»,– ասել է Իբրահիմ Հանդուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը դադարեցրել է կոմիտեի աշխատանքը, որը ԱՄՆ հետ ստեղծվել էր, երբ Վաշինգտոնը 3 ամսով հետաձգել էր Սուդանի դեմ պատժամիջոցները չեղարկելու որոշումը։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր 20–ամյա պատժամիջոցների չեղարկման մասին։ Սակայն այս քայլի իրականացումը 6 ամսով հետաձգվել էր, որպեսզի Սուդանին հնարավորություն տան Վաշինգտոնի 5 պահանջներով առաջընթացի հասնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ