News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի  «անխախտ» կապը։ Այս մասին նա հայտարարել է Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ  մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է AP–ն։

Թրամփի խոսքով՝ երկրների միջեւ «պատահական տարաձայնություններ» կան, սակայն դա չի խոչընդոտում այն բարեկամությանը, որը սկսվել է Ամերիկյան հեղափոխությամբ։ Նա նշել է, թե շատերը մոռանում են, որ Ֆրանսիան «մեզ օգնել է ապահովել մեր անկախությունը»։ Թրամփը նաեւ ողջունել է Ֆրանսիայի հավատարմությունը ահաբեկչության դեմ պայքարին եւ բյուրոկրատիայի կրճատմանը։

ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաեւ տարաձայնությունների ոլորտներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ–ը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանությանը, չնայած կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գլոբալ համաձայնագրից հրաժարվելու իր վերջերս ընդունած որոշմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ