News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 23-ից հետո, երբ բացվեց «Տաթեւի թեւեր» ճոպանուղին, մոտ 7000 այցելու է օգտվել է նրանից։ Այդ մասին այսօր` դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում հայտնեց ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը։ Այցելուների 30 տոկոսը արտասահմանցի հյուրեր են, 1500-ը՝ շրջակա գյուղերի բնակիչներ, որոնք օրական մեկ անգամ իրավունք ունեն անվճար օգտվել ճոպանուղուց։ Մյուս այցելուները երկկողմանի երթեւեկության համար պետք է վճարեն 3000 դրամ (մոտ 8,3 դոլար), միակողմանիի դեպքում՝ 2000 դրամ (մոտ 5,5 դոլար)։

Ըստ Սյուզաննա Ազոյանի, ով Ազգային մրցունակության հիմնադրամի Զբոսաշրջության գրասենյակի ղեկավարն է, այս մեկուկես ամսվա ընթացքում 2 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել Տաթեւ, քան 2009-ին կամ նախորդող ցանկացած տարում։

Տաթեւի վանքային համալիրը հանդիսանում է զբոսաշրջության հարավային առանցքի հիմնաքարը։ Հարավային առանցքը ներառում է նաեւ Նորավանքը, Քարահունջը, Հարավային քարանձավները եւ մինչեւ Մեղրի ընկած մյուս տեսարժան վայրերը։ Ներկայումս «Էյքոմ» անգլիական խորհրդատվական ընկերությունը մշակում է հարավային առանցքի զարգացման ռազմավարությունը։ Ենթադրվում է, որ առանց էկոհամակարգերին վնասելու կստեղծվեն նոր հյուրանոցային համալիրներ, գյուղերում կընդլայնվի հյուրատների ցանցը։ Դա հնարավորություն կտա զբոսաշրջիկներին՝ Հայաստանի հարավային շրջաններ այցելել ոչ թե 4 ժամով, ինչպես ներկայում, այլ մի քանի օրով։

«Տաթեւի թեւերն» աշխարհում ամենաերկար հետադարձելի ուղեւորատար ճոպանուղին է։ Երկարությունը 5,7 կմ է, ամենաբարձր կետը՝ 320 մետր։ Կառուցման արժեքը 13 մլն եվրո է, կառուցողը՝ Caraventa Doppelmayer (Շվեյցարիա)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ