News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կոնգրեսի անդամները կմասնակցեն խոսքի ազատության պաշտպանության բողոքի ակցիային։ Ակցիայի կազմակերպիչները Թուրքիայի նախագահի թիկնապահաների հարձակման զոհերն են՝ Վաշինգտոնում Անկարայի դեսպանատան մերձակայքում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը։

«Ոտքի, հանուն խոսքի ազատության» կարգախոսով ակցիան տեղի կունենա հուլիսի 19-ին։ Բողոքի ակցիային կմասնակցեն կոնգրեսականներ Դանա Ռոհրաբահերը, Ջիմ Մաքհովերնը եւ Դեյվ Թրոթը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը 18 անձնանց ձերբակալության թույլտվություն է տվել, որոնք մեղադրվում են մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մերձակայքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու մեջ։ Դրանց թվում են Թուրքիայի նախագահի 9 անվտանգության աշխատակիցներ եւ 3 թուրք ոստիկաններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ