News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Արմեն Ռուստամյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հերմինե Նաղդալյանը:

Պատվիրակության անդամները Մոսկվայում կայցելեն նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, ծաղկեպսակ կդնեն Անհայտ զինվորի շիրմաքարին, կհանդիպեն հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ