News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի գլխավոր ռեսուրսը հեղինակավոր եւ գործարար մարդիկ են։ Այս մասին հուլիսի 14-ին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Ծրագիրը, Եվրամիության աջակցությամբ, կօգնի տեղի հասարակական կազմակերպությունների զարգացմանը։ 

Հարությունյանի խոսքով՝պետությունը կարող է արդյունավետ աշխատել միայն քաղաքացիների ակտիվության պարագայում։ Առավել եւս, երբ դա վերաբերում է այնպիսի փոքրիկ երկրի, ինչպես Հայաստանն է, որը շատ բնական ռեսուրսներ չունի։ Սակայն հասարակության մեծ մասն աշխարհը միայն սեւ ու սպիտակ գույներով է տեսնում։

«Իսկ մենք ցանկանում ենք, որ Կառավարության քննարկումներին երեւան այդ գույների միջեւ երանգները։ Հատկապես պետք է գնահատել ծրագրի՝ մարզերին ուղղվածությունը։ Երեւանը չի կարող երկրի ուղեղների միակ կենտրոնը լինել»,-հավելեց նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ