News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հայաստանում նոր ծրագրով ցանկանում է աջակցել կանանց եւ երիտասարդների նախաձեռնություններին: Այս մասին հուլիսի 14-ին` Երեւանում կայացած ԵՄ-ի «Հավատարմություն կառուցողական երկխոսությանը» ծրագրի շնորհանդեսին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով` նրանց ձայնը ոչ միշտ է լսելի, նրանց քիչ է ուշադրություն հատկացվում: Իսկ իր հետ զրույցում երիտասարդները դժգոհել են, որ կառավարության նոր ծրագրում երիտասարդների հետ աշխատանքի մասին հիշատակվում է ընդամենը մեկ անգամ: «Իհարկե, կարեւորը բովանդակությունն է: Եվ մենք վստահ ենք, որ պետությունը շատ կշահի, եթե ակտիվ քաղաքացիների ջանքերը, այդ թվում` կանանց եւ երիտասարդների, ուղղորդի հօգուտ երկրի»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Ծրագիրը նախատեսում է Երեւանում եւ մարզերում հասարակական կազմակերպությունների թրենինգներ, ինչպես նաեւ Երեւանում եւ 4 մարզկենտրոններում (Գյումրի, Վանաձոր, Գավառ, Կապան) քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոնների ստեղծում: Թրենինգ անցած ՀԿ-ները կկարողանան մասնակցել նախագծերի մրցույթներին` փոքր (մինչեւ 10 հազար եվրո), ինչպես նաեւ թիմային միջին (մինչեւ 22,5 հազար) եւ մեծ (մինչեւ 40 հազար եվրո):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ