News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Էմանուել Մակրոնի հաղթանակը նշանավորվեց այդ երկրում հայ համայնքի դիրքերի ամրապնդմամբ։ Այս մասին հուլիսի 14-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ անդամ Մուրադ Փափազյանը։

Փափազյանը նշեց, որ Ֆրանսիայում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու, ինչպես նաեւ արցախյան հակամարտությունը հօգուտ հայ ժողովրդի լուծելու, Հայոց ցեղապսնությունը ժխտելու դեմ իր պայքարում հայ համայնքը ստիպված է դիմակայել ոչ միայն թուրքական դիվանագիտությանը, այլեւ ադրբեջանական։

«Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատանը շուրջ 100 դիվանագետներ են աշխատում, Ադրբեջանի դեսպանատանը՝ ավելի քան 30։ Սակայն անկախ դրանից, պայքարում հայերն առջեւում են։ Արդյունքներն ակնհայտ են։ Օրինակ՝ վերջերս պաշտոնաթող են արվել Ֆրանսիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի դեսպանները»,-ասաց Փափազյանը՝ հավելելով, որ կրկին օրակարգում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ