News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին եւ մայիսի 14-ին կայացած, համապատասխանաբար, ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ ընթացիկ ամփոփ տեղեկատվություն:

02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ

ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորված աշխատանքային խումբը ստուգման առարկա է դարձրել 02.04.2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում արձանագրված 923 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ եւ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի  ահազանգեր:

Նշված 923 հաղորդումներից 68-ը միացվել են նույն դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումների եւ ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին եւ ընթացքը լուծվել է համատեղ:

Մնացած 855 հաղորդումներից 835-ով ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում այդ հաղորդումներում նշված հանգամանքները հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ բերվել է յոթ բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Երկու դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, որոնց քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:

20 դեպքերով առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ), 154-րդ հոդվածի (քվեարկության գաղտնիությունը խախտելը), 149-րդ հոդվածի (լրագրողի, դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցվել է նույնքան քրեական գործ:

Դրանցից՝

-1-ը նախաքննության ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով միացվել է մեկ այլ քրեական գործի.

-5-ով քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

-մեկ քրեական գործ մեկ անձի վերաբերյալ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան.

-12 քրեական գործ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան: Դրանցից յոթով արդեն կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնցից վեցով անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի ժամկետով ազատազրկում եւ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակվել է մեկ տարի փորձաշրջան: Նշված դատավճիռներից երեքի դեմ հսկող դատախազների կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով, բերվել է վերաքննիչ բողոք: Մեկ անձի նկատմամբ նշանակվել է տուգանք, իսկ մնացածով դատաքննությունը դեռեւս շարունակվում է.

-մեկ քրեական գործով վարույթը  գտնվում է նախաքննության փուլում:

14.05.2017թ. Երեւանի ավագանու ընտրություններ

Աշխատանքային խումբն առանձնացրել է 14.05.2017թ. Երեւանի ավագանու ընտրությունների կազմակերպման եւ ընթացքին առնչվող առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 124 ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ եւ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված նույն բնույթի  ահազանգեր:

Ձեռնարկված՝ օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 124 հաղորդումներից 8-ը միացվել են նույն դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 106-ով դրանցում նշված հանգամանքներն հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:

Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ հանցագործության մասին հաղորդում տված անձանց կողմից բերվել է երեք բողոք, որոնք մերժվել են վերադաս դատախազի կողմից: Մեկ դեպքում վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին եւ վերադաս դատախազի՝ բողոքը մերժելու մասին որոշումների դեմ բողոք է բերվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է:

Աշխատանքային խմբի  կողմից ուսումնասիրված եւ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հաղորդումներով ձեռնարկված անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի (առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք), 149-րդ հոդվածի (լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 153-րդ հոդվածի (այլ անձի փոխարեն քվեարկելը), 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի (ընտրակաշառք տալը) եւ 309-րդ հոդվածի (պաշտոնական լիազորություններն անցնելը) հատկանիշներով հարուցվել է 10 քրեական գործ:

Դրանցից՝

-2-ը նախաքննության լրիվությունը, բազմակողմանիությունը եւ օբյեկտիվությունն ապահովելու նպատակով միացվել են համանման փաստական հանգամանքներով երկու այլ քրեական գործերի.

-2-ով քրեական գործով վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով.

-2 քրեական գործ երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան.

-4 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման ընթացքում եւ քվեարկության օրը հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ  վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձեւակերպումներ են պարունակել: Մեծապես այդ հանգամանքներով է պայմանավորված նաեւ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հարյուրավոր որոշումների պարագայում ընդամենը մեկ տասնյակ բողոքների առկայությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հետեւողական է լինելու դեռեւս նախաքննության փուլում գտնվող քրեական գործերի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու եւ դրանցով անցնող անձանց արարքներին անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաեւ դատարանում գտնվող քրեական գործերով ամբաստանյալների նկատմամբ օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված դատավճիռներ կայացնելու ու կատարված հանրորեն վտանգավոր արարքներին համարժեք պատիժներ նշանակելու նկատմամբ՝ ապահովելով այդ գործընթացների պատշաճ հրապարակայնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ